fbpx
Հասարակություն

Արթիկի, Ճամբարակի, Տավուշի տարածաշրջաններում ձյուն է տեղում

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 1-ին՝ ժամը 09։00-ի դրությամբ, Արթիկի, Ճամբարակի, Տավուշի տարածաշրջաններում ձյուն է տեղում։

Ապարանի, Սպիտակի, Մասիսի, Արմավիրի, Գորիսի տարածաշրջանների ավտոճանապարհներին, Տիգրանաշենի և Դիլիջանի ոլորաններում և Մեղրիի լեռնանցքում մառախուղ է, տեսանելիությունը՝ 70-100մ:

Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել ձմեռային անվադողերով:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ