fbpx
Հասարակություն

Ձյուն, մերկասառույց, բուք․ եղանակն ու ճանապարհների վիճակը Հայաստանում

Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարությունից տեղեկացնում են, որ ՀՀ-ում կան փակ և դժվարանցանելի ճանապարհներ։

«Փակ են Արագածոտնի մարզում Ամբերդ ամրոցից դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհը և Սյունիքի մարզի «Մեղրու սար» կոչվող հատվածը։

Դժվարանցանելի են Վարդենյաց լեռնանցքը (փակ է կցորդիչով բեռնատարների համար), Սյունիքի, Վայոց ձորի և Արագածոտնի մարզի Ապարանի (բուք է) միջհամայնքային ավտոճանապարհները։

Սյունիքի և Վայոց ձորի (բացառությամբ Եղեգնաձոր քաղաքի) մարզերում տեղում է ձյուն։

Լոռու և Շիրակի մարզերի ավտոճանապարհներին առկա է մերկասառույց։

Արարատի մարզի Տիգրանաշենի ոլորաններում բուք է», – ասված է ԱԻՆ-ի տարածած հաղորդագրության մեջ:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ