Ձյուն է տեղում Սիսիանի, Գորիսի և Կապանի ավտոճանապարհներին

Ամենադիտվածներ

Որոշ ավտոճանապարհներին ձյուն և մառախուղ է

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 16-ին՝ ժամը 10:00-ի դրությամբ, Սիսիանի, Գորիսի և Կապանի տարածաշրջանների ավտոճանապարհներին ձյուն է տեղում:
Վարդենյաց լեռնանցքը ծանրաքաշ և կցորդիչով տրանսպորտային միջոցների համար փակ է:
Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ:
ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են:

|
Հրապարակող:Ազատ TV Խմբագրություն

Ամենաթարմ