ՀՀ մշակույթի նախարարությունը հայտարարում է մրցույթ նախարարության ենթակայության «Ե. Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարան» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար
Տնօրենի թափուր պաշտոնի մրցույթին մասնակցելու համար սահմանվում են հետևյալ պայմանները՝
Պարտադիր պայմաններ`
◆ ՀՀ քաղաքացիություն.
◆ բարձրագույն կրթություն` հայոց լեզու և գրականություն, թանգարանագիտություն, մշակութաբանություն, արվեստաբանություն, արվեստի կառավարում, տնտեսագիտություն, կառավարում մասնագիտություններից որևէ մեկով.
◆ ձեռնարկատիրական կամ կառավարման ոլորտի առնվազն 3 տարվա կամ առնվազն 5 տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ.
◆ իր պարտականությունների կատարման համար անհրաժեշտ իրավական ակտերի իմացություն /այդ թվում` ՀՀ Սահմանադրություն, «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենք, ՀՀ աշխատանքային օրենսդրություն և այլ իրավական ակտեր/.
◆ «Ե. Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարան» պետական ոչ առևտրային կազմակերպության զարգացման հայեցակարգ, հիմնադրույթներ մշակելու կարողություն:
Լրացուցիչ պայմաններ`
◆ առնվազն մեկ օտար լեզվի իմացություն.
◆ ֆինանսատնտեսագիտական գործունեության իրականացման կարողություն.
◆ աշխատանքի կազմակերպման և ղեկավարման անհրաժեշտ հմտություն.
◆ տրամաբանելու և տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն.
◆ ենթակաների հետ վարվելու անհրաժեշտ էթիկայի կանոնների իմացություն:
Մրցույթը կկայանա 2019 թվականի հունիսի 14-ին` ժամը 10:30-ին, ՀՀ մշակույթի նախարարությունում /հասցեն` ք. Երևան, Կառավարական 2-րդ մասնաշենք, Վազգեն Սարգսյան 3, 5-րդ հարկ/:
Մրցույթին մասնակցել ցանկացողները նախարարություն պետք է անձամբ ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը`
◆ դիմում` մրցութային հանձնաժողովի անունով /լրացվում է փաստաթղթերը ներկայացնելիս/.
◆ մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետումը հավաստող փաստաթղթերի /դիպլոմների, վկայականների, աշխատանքային գրքույկի կամ վերջիններիս բացակայության դեպքում անհրաժեշտ է ներկայացնել համապատասխան մարմնից տեղեկանք/բնօրինակները և մեկական պատճենները.
◆ զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի բնօրինակը և պատճենը, կամ համապատասխան տեղեկանք /միայն արական սեռի անձինք/.
◆ 3×4 սմ չափսի մեկ լուսանկար.
◆ անձնագիրը և պատճենը.
◆ ինքնակենսագրությունը.
◆ դիմողի կողմից լրացված կադրերի հաշվառման թերթիկը.
◆ տեղեկանք մշտական բնակության վայրից.
◆ հրատարակված հոդվածների ցանկը և գիտական կոչումը հավաստող փաստաթղթերը /դրանց առկայության դեպքում/.
◆ բնութագիր` վերջին աշխատավայրից.
◆ «Ե. Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարան» պետական ոչ առևտրային կազմակերպության զարգացման` դիմողի կողմից մշակված հայեցակարգ:
Փաստաթղթերն ընդունվում են ամեն օր, բացի շաբաթ և կիրակի օրերից, ժամը 14:00-ից մինչև 17:00-ը: Դիմումների ընդունման վերջնաժամկետն է` 17.05.2019 թ., տեղեկատու հեռ.` 011 /51-63-11/:
