Հերթական նոկաուտը հայ մարզիկի կատարմամբ:
Վրաստանում ընթացող բռնցքամարտի պատանիների Եվրոպայի առաջնությունում այս անգամ իր մրցակցին նոկաուտի է ենթարկել 70 կգ քաշային Գարիկ Անթանոսյանը: Լիտվացի Լուկաս Դրաբվիչուսի հետ պայքարում հայ մարզիկն արդեն առաջին ռաունդում ուներ հսկայական առավելություն և բոլոր մրցավարները առավելությունը տվել են մեր բռնցքամարտիկին:
Երկրորդ ռաունդի սկզբում մեր բռնցքամարտիկը մեծացրել է ճնշումը և երկու անգամ նոկդաունի ենթարկել մրցակցին, որից հետո մրցավարը գտնելով, որ լիտվացի բռնցքամարտիկը ի վիճակի չէ շարունակել պայքարը, դադարեցրել է մենամարտը: Այս մասին տեղեկացնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան: