fbpx
Աշխարհ

ԵԱՀԿ անդրադարձել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների վերանայմանը

Ռուսաստանի նկատմամբ Եվրամիության պատժամիջոցների վերանայման անհրաժեշտ պայմանը Դոնբասի վերաբերյալ Մինսկի համաձայնագրերի ամբողջական կատարումն է: Այս մասին հայտարարել Է ԵԱՀԿ-ի գործող նախագահ, Սլովակիայի արտաքին գործերի նախարար Միրոսլավ Լայչակը՝ «ՌԻԱ Նովոստի»-ի հետ հարցազրույցում փետրվարի 19-ին Մոսկվա իր այցի նախօրյակին:

«Պատժամիջոցներ սահմանելով Ռուսաստանի դեմ և դրանք կապակցելով Մինսկի համաձայնագրերի ամբողջական կատարման հետ, ԵՄ-ն հակազդել է Ղրիմի բռնակցմանը և ՈՒկրաինայի հարավ-արեւելքի իրադրության ապակայունացմանը: ԵՄ-ի պատժամիջոցների նպատակը իրադրության կարգավորումն է»,-ասել է Լայչեկը։
«Ցավոք, առկա հանգամանքները դեռեւս այն բանի հիմքեր չեն տալիս, որ ԵՄ-ում մտածեն պատժամիջոցների քաղաքականության վերագնահատման մասին: Սլովակիան, վերը ասվածի հաշվառմամբ, համաձայնել Է ՌԴ-ի դեմ պատժամիջոցների սահմանման կոնսենսուսին: Մինսկի համաձայնագրերի ամբողջական կատարումը անհրաժեշտ պայմանն է ԵՄ-ի պատժամիջոցների վերանայման համար»,-հավելել է նա:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ