fbpx
Մշակույթ

Էդ Շիրանը 2018 թվականի ամենահաջողակ երաժիշտն է դարձել հյուրախաղերից վաստակած գումարով

Բրիտանացի կատարող Էդ Շիրանը դարձել է 2018 թվականի ամենահաջողակ գաստրոլյորների վարկանիշի առաջատարը: Այդ մասին գրում է Pollstar հրատարակությունը:

Համաշխարհային շրջագայության ընթացքում երաժիշտը հաջակցություն Divide ալբոմի 94 համերգ է անցկացրել 53 քաղաքներում: Նա վաստակել է 432 մլն դոլար, իսկ նրա ելույթներին ներկա լինելու համար վաճառվել է 4,8 մլն տոմս:

Երկրորդ տեղում հայտնվել է Թեյլոր Սվիֆթը, որին Reputation շրջագայությունն ավելի քան 345 մլն դոլար է բերել: Տարվա հարյուր ամենաշահութաբեր համաշխարհային շրջագայությունները կազմակերպիչներին ու երաժիշտներին բերել են ընդհանուր առմամբ 5,6 մլրդ դոլար: Ընդ որում՝ Շիրանի և Սվիֆթի՝ հյուրախաղերից ստացված ընդհանուր եկամուտները կազմել են այդ գումարի 14 տոկոսը: Երրորդ տեղն զբաղեցրել են Jay-Z-ը և Բեյոնսեն: Հյուսիսային Ամերիկայում և Եվրոպայում On the Run II հյուրախաղերի ընթացքում նրանք ելույթ են ունեցել 49 հարթակներում և ստացել 254,1 մլն դոլար:

Վարկանիշում նաև տեղ են գտել այնպիսի երաժիշտներ, ինչպիսիք են՝ Pink-ը, Բրունո Մարսը, Eagles-ը, Ջասթին Թիմբեռլեյքը, Ռոջեր Ուոթերսը, U2-ը և Rolling Stones-ը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ