Հասարակություն
18:30 08/04/2020

Էդիկ Նալբանդյան. ՀՀ քաղաքացիները չեն կարողանում վերադառնալ Հայաստան (ՏԵՍԱՆՅՈւԹ)

Ահազանգ Դոմոդեդովոյից. ՀՀ քաղաքացիները չեն կարողանում վերադառնալ Հայաստան

Արդեն մի քանի օր է, ինչ Ռուսաստանի Դոմոդեդովո օդանավակայանում մեր համաքաղաքացիները սպասում են ՀՀ կառավարության որոշումներին։ Նրանք օրեր շարունակ, ինչ տեղեկացել են, որ Հայաստանն օգնում է իր քաղաքացիներին վերադառնալ երկիր, տեղափոխվել են օդանավակայան, հույսով, որ կկարողանան ինքնաթիռով գալ հայրենիք։ Մեզ հետ զրույցում այս մասին հայտնեցին Էդիկ Նալբանդյանը, Արմավիրի Մարզ և Ռաֆայել Բեկնազարյանը, ովքեր նույնպես գտնվում են Դոմոդեդովոյում։

Նրանց փոխանցմամբ անհասկանալի կերպով ինչ-որ մարդկանց տեղափոխել են ՌԴ-ից Հայաստան։ Իրենք դրա մասին իմացել են մամուլից՝ լինելով օդանավակայանում։ Զրուցակիցները զարմացած էին, որ միգուցե գործում է «ծանոթ-բարեկամ»-ով Հայաստան վերադառնալու կարգը։ Նրանք ասում են, որ դեսպանությունը չի հաղորդակցվում իրենց հետ։ Իրենք թվով բավականին շատ են։ Մեր հետ հաղորդակցվելու ժամանակ մոտ 70 հոգի էին։ Ռաֆայելն ասեց, որ ոմանք, տեսնելով որ ուղևորափոխադրում չեն կազմակերպում, ետ են վերադարձել կամ գնացել են իրենց բարեկամների մոտ։

Մեր հայրենակիցները տեղեկացրեցին նաև, որ դիմել են «Սիբիր» ավիաընկերությանը, որտեղից ասել են, թե Հայաստանից չեն թողնում թռիչքները՝ պատճառաբանելով, որ կարանտինի համար նախատեսված սենյակներ չունեն։

Մենք փորձեցինք կապ հաստատել ԱԳՆ հետ, սակայն թեժ գծի հեռախոսահամարը չէր պատասխանում։ Պարետատանից պատասխանեցին և խնդրեցին, որպեսզի պաշտոնական պարզաբանում ստանալու համար նամակ գրենք, չնայած, որ ասեցին, հավանաբար թվաքանակի հարց է, եթե լրանա թվաքանակը ինքնաթիռի տեղերի մասով, ապա փոխադրումը կիրականացնեն։ Մեր Դոմոդեդովոյի զրուցակիցներն ասեցին, որ շատ-շատ մարդիկ կգան, երբ որ իմանան, որ թռիչքներ կիրականացնեն։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ