fbpx
Իրավական

Էդուարդ Բաբայանը դատապարտվեց և համաներմամբ ազատ արձակվեց

Երեկ՝ մարտի 5-ին, Երեւանի Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Մեսրոպ Մակյանի նախագահությամբ, ԱԺ պատգամավոր Էդուարդ Բաբայանին մեղավոր է ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով, դատապարտել 3 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկմամբ եւ համաներմամբ ազատ արձակել։ Այս մասին «Փաստինֆո» լրատվական կայքը տեղեկացել է Բաբայանի պաշտպան Արմեն Մելքոնյանից։

Մելքոնյանի խոսքով՝ պաշտպանական կողմը քննարկում է որոշումը ստանալուց հետո այն բողոքարկելու հարցը. «Մեր միակ պահանջը Էդուարդ Բաբայանին արդարացնելն էր»,-ասել է նա։

Հիշեցնենք, որ Գագիկ Ծառուկյանի նախկին թիկնապահ, ներկայումս պատգամավոր Էդուարդ Բաբայանին մեղադրանք էր առաջադրվել 2018 թվականի հուլիսի 2-ին ԲՀԿ առաջնորդ, ԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանին պատկանող «Օլիմպավան» մարզասրահում տեղի ունեցած միջադեպի գործով. վիճաբանության ժամանակ, ըստ մեղադրանքի, Բաբայանը բռնություն է գործադրել աշխարհի երիտասարդական առաջնության ոսկե մեդալակիր Նիկոլայ Հարությունովի հոր՝ Վյաչեսլավ Հարությունովի նկատմամբ՝ պատճառելով ծանր մարմնական վնաս։

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ