Վերջերս Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքի մարզային մշակույթի կենտրոնի թատերախումբը մեծանուն արևմտահայ երկիծաբան Հակոբ Պարոնյանի Ատամնաբույժն արևելյան պիեսի հյուրախաղային ներկայացումներով հանդես է եկել Արցախի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտում և Շուշիում:
Արցախում կայացած 4 ներկայացումներից երկուսը բեմականացվել է ՊԲ զինծառայողների ընտանիքների և զինվորական անձնակազմի համար, ինչի համար էլ թատերախումբն արժանացել է Արցախի Հանրապետության ՊԲ հրամանատարության պատվոգրին:
Նշենք, որ պիեսի բեմականացման աշխատանքներին օժանդակել են ՀՀ մշակույթի նախարարությունը և Մետալ Գրուպ ընկերությունը:
Այս մասին տեղեկացնում են Վայոց ձորի մարզպետարանի պաշտոնական կայքից։