fbpx
Սպորտ

Եթե պայքարելու ցանկություն չլինի, Նադալը հեշտությամբ կհաղթի․ Կիրյոս

Ավստրալացի թենիսիստ Նիկ Կիրյոսը խոսել է Ռաֆաել Նադալի հետ խաղի սպասելիքներից: Խաղը տեղի է ունենալու Ուիմբլդոնի երկրորդ շրջանում։

«Նադալը բոլոր ժամանակների մեծագույն խաղացողներից մեկն է: Այդ խաղում ես իսկական աութսայդեր կլինեմ: Բայց գիտեմ, որ եթե որոշակի ձևով խաղամ, կկարողանամ հաջողության հասնել: Ես պետք է խաղին դուրս գամ ճիշտ տրամադրվածությամբ և ցանկանամ պայքարել:

Եթե դա չլինի, ապա նա հեշտությամբ կհաղթի: Նա լավագույններից մեկն է: Հիմա պետք է հանգստանամ, վերականգնվեմ: Առջևում հանգստյան օր ունեմ: Հետո ուզում եմ դուրս գալ կորտ ու զվարճանալ», – Կիրյոսի խոսքերն է մեջբերել Чемпионат-ը:

Նշենք, որ Grand Slam-ի միակ խոտածածկ առաջնության առաջին շրջանում Նիկը հաղթել է իր հայրենակից Ջորդան Թոմփսոնին, իսկ Նադալը՝ ճապոնացի Յուտի Սուգիտուին:

Վերեվ