Եգիպտացորենն ամառային սիրված ուտելիքների թվում է։ Սակայն դիետոլոգներից և ճիշտ սնվելու կողմնակիցներից շատերը այս մթերքին հատուկ զգուշությամբ են վերաբերվում։
Եգիպտացորենը իսկապես հարուստ է սպիտակուցով, օգտակար վիտամիններով, կարոտինոիդներով, որոնք «ստեղծում» են եգիպտացորենի դեղին գույնը։ Միևնույն ժամանակ, այս բանջարեղենն իր մեջ մեծ քանակության շաքար է պարունակում, ինչպես նաև օսլա և գլյուտեն։
Դրա պարունակությունը բույսի մեջ իսկապես մեծ է, ինչը թույլ է տալիս եգիպտացորենին պաշտպանել օրգանիզմն ազատ ռադիկալների վնասակար ազդեցությունից, նվազեցնել բորբոքային և կանխել ծերացման գործընթացները։ Բացի այդ կարոտինոիդները էական դեր են խաղում աչքի առողջության պահպանման հարցում. հակաօքսիդանտները կանխում են տեսողության տարիքային փոփոխությունները և նվազեցնում կատարակտային դրսևորման վտանգը։
Բացի այց եգիպտացորենի հատիկում պարունակվող ակտիվ նյութերը բարենպաստ ազդեցություն են թողնում մարսողական համակարգի վրա, պայքարում բորբոքումների և աղեստամոքսային տրակտի հիվանդությունների (հատկապես դա վերաբերում է աղիքային հիվանդություններին) դեմ։
Եգիպտացորենը օսլայաշատ բանջարեղեն է, իսկ դա նշանակում է, որ այն հազիվ թե օգնի նիհարել։ Մարսողության ընթացքում օսլան վերածվում է գլյուկոզայի, իսկ դա հաստատ հակասում է դիետիկ սննդի կանոններին։ Բացի այդ եգիպտացորենը պարունակում է ոչ քիչ քանակի շաքար, ինչը ենթադրում է ածխաջրերի մեծ չափաբաժին և ոչ պակաս կալորիականություն։
Եգիպտացորենը նաև այնպիսի նյութեր է պարունակում, որոնք ոչ միայն չեն օգնում օրգանիզմին մարսել օգտակար վիտամինները, այլև հակառակը` խոչընդոտում են այդ գործընթացին։
Եգիպտացորենից ընդմիշտ հրաժարվել հատկապես, եթե այն ձեր սիրելի բանջարեղենն է, պետք չէ։ Պարզապես այն ներառեք հազվադեպ, բայց թույլատրելի մթերքների շարքը` տապակած կարտոֆիլի կամ կոնֆետների հետ միասին։