Դավիթ Ֆիդանյանը Facebook-ի իր էջում գրել է․
«Նկարում պատկերված է եգիպտական ճարտարապետության և մշակույթի մարգարիտներից մեկը՝ Հին եգիպտոսի ամենահայտնի դինաստիաներից մեկի՝ 18-րդ դինաստիայի կին փարավոն Հաթշեփսութի հիշատակի տաճարը:
Այս հոյակերտ տաճարը կառուցվել է մոտավոր Մ.Թ.Ա 15-րդ դարում: Այն ավելի քան 3400 տարեկան է: Այն իրականում ներկայացնում էր տաճարների մի ամբողջ համալիր, որի մի մասը ցավոք ավերվեց՝ նրա իրավահաջորդների կողմից»։
https://www.facebook.com/photo.php?fbid=2682529881796269&set=a.501083209940958&type=3&theater

