fbpx
Քաղաքականություն

Եգիպտոսի նախագահը Մյունխենում ելույթի ժամանակ հիշատակել է Հայոց ցեղասպանության մասին

Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթահ աս-Սիսին Մյունխենի անվտանգության համաժողովի՝ համաշխարհային անվտանգության և ահաբեկչությանը հակազդման թեմայով գլխավոր նստաշրջանում իր ելույթի ժամանակ հիշատակել է հայերին՝ իբրև ժողովուրդ, որը 1915 -ից հետո 100 տարվա ընթացքում հալածանքների է ենթարկվել: Այս մասին հաղորդում է Եգիպտոսի «Հայդատ» կոմիտեի լրատվական ծառայությունը:

«Թեպետ Եգիպտոսի նախագահն իր ելույթում չհիշատակեց «Հայոց ցեղասպանություն» ձևակերպումը, սակայն նա արեց այդ ուղղությամբ առաջին քայլը՝ ցուցադրելով ներկա իրադարձությունների լույսի տակ այդ դեպքերի հիշատակման անհրաժեշտությունը»,- տեղեկացնում է կոմիտեն:

«Հայդատ»-ը նաև ողջունել է Եգիպտոսի նախագահի ելույթը՝ այն գնահատելով ոչ միայն իբրև Հայոց ցեղասպանության ճանաչման առաջին քայլ, այլև իբրև ապագա ցեղասպանությունների կանխմանը միտված քայլ:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ