fbpx
Հասարակություն

Եգիպտոսից Հայաստան ժամանող օդանավը վայրէջք է կատարել Էրզրումում

Եգիպտական Շարմ էլ Շեյխից Երևան չվերթն իրականացնող եգիպտական AMC ընկերության Boing-737 օդանավն այսօր առավոտյան ստիպված է եղել վայրէջք կատարել Էրզրումի օդանավակայանում:

Տեղեկությունը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում հաստատեցին Քաղավիացիայից՝ նշելով, որ ՀՀ տարածքում եղանակային վատ պայմաններ են եղել գիշերը ժամը 02:00-ից սկսած, ինքնաթիռը ստիպված է եղել հարկադիր վայրէջք կատարել այլ տեղում:

Շուրջ մեկ ժամ պտտվելով Երևանի գլխավերևում՝ ցածր տեսանելիության պայմաններում օդանավի հրամանատարը որոշել է վայրէջք կատարել Էրզրումի օդակայանում:

Այս չվերթի օդանավը դեռ Էրզրումում է, սակայն, ըստ մեզ փոխանցված տեղեկատվության, արդեն ստացել է թռիչքի ժամ ու պատրաստվում է ուղևորվել Երևան:

Ի դեպ, գիշերը միայն Եգիպտոս-Երևան թռիչքի օդանավը չէ, որ հարկադիր վայրէջք է կատարել այլ երկրի տարածքում: Մոսկվա-Երևան թռիչքն իրականացնող օդանավերից մեկը ևս վատ եղանակային պայմանների և ցածր տեսանելիության պատճառով վայրէջք է կատարել Թբիլիսիում:

Այս չվերթի օդանավն արդեն վերադարձել է ՀՀ տարածք:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ