fbpx
Աշխարհ

Եգիպտոսում այրվել է աշխարհի հնագույն կինոստուդիաներից մեկը

Եգիպտական ​​Al-Ahram ստուդիան, որը հնագույններից է աշխարհում, ոչնչացել է հրդեհի հետևանքով, հայտնում է BBC-ն։

Հրշեջներից մի քանի ժամ է պահանջվել կրակը հսկողության տակ առնելու համար, իսկ Կահիրեի Գիզա թաղամասի ստուդիայի մոտ գտնվող մի քանի շենքերի բնակիչներ տարհանվել են:

Արտակարգ իրավիճակների ծառայության աշխատակիցները դեպքի վայրում բուժօգնություն են ցուցաբերել մարդկանց, որոնք թունավորվել են ծխից։ Հրդեհի պատճառը դեռևս հայտնի չէ։

Ստուդիան հիմնադրվել է 1944 թվականին։ Մի քանի ֆիլմեր և հեռուստասերիալներ են նկարահանվել այստեղ և հեռարձակվել ամբողջ աշխարհում:

Տեղական ԶԼՄ-ների տվյալներով, հրդեհը բռնկվել է 24 ժամ անց այն բանից հետո, երբ պրոդյուսերական ընկերությունը ավարտել է իր «Ռամադան» հեռուստասերիալի նկարահանումները։

AFP-ն հաղորդում է, որ հարևան շենքերի բնակիչները շաբաթ օրը լուսադեմին դեռ քնած են եղել գետնին՝ մոտակա փողոցներում:

Հրդեհը վնասել է յոթ շենքի ճակատամասերը։ Ըստ Arab News-ի, երկրի վարչապետը հայտարարել է տուժած ընտանիքներին փոխհատուցում վճարելու մասին։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ