Եգիպտոսի վարչակազմի նոր գրասենյակի տարածքում, որը տեղակայվել է Կահիրեից մի քանի տասնյակ կիլոմետր հեռավորության վրա, գցել են ամենաերկար սեղանը Ռամադանի տոնակատարության պատվին, հաղորդում է Al-Watan պարբերականը:
Ինչպես նշում է պարբերականը, սեղանի երկարությունը կազմել է 3 կմ: Այն կարող է հայտնվել Գինեսի ռեկորդների գրքում: Հյուրասիրությունը նախատեսված էր 7 հազար տեղաբնակների համար: Նրանք կարող էին հյուրասիրվել ավանդական եգիպտական ուտեստներով, ինչպես նաեւ համտեսել Ռամադանին հատուկ ըմպելիքներ եւ թեյ:
Ուտեստները համտեսելուց հետո հյուրերն այցելել են տեղի տեսարժան վայրերը: