fbpx
Աշխարհ

Եգիպտոսում ընտրում են նոր մայրաքաղաքի անվանումը, տարբերանշանն ու կարգախոսը

Եգիպտոսում մոտ է նոր մայրաքաղաք ունենալուն։ Երկրում արդեն ընտրում են դրա անվանումը, տարբերանշանն ու կարգախոսը։ Հայտերն ընդունվելու են մինչև նոյեմբերի 18-ը։

Այս մասին հայտնում է Ahram պարբերականը։

Նշվում է, որ բրենդը պետք է ներառի գիտության, նորարարության, կայուն զարգացման և ժամանակակից տեխնոլոգիաների միջոցով սոցիալական առաջընթացի գաղափարը։

Ըստ աղբյուրի՝ Եգիպտոսի նոր մայրաքաղաքը գտնվում է Կահիրեից 50 կիլոմետր արևելք։ Դրա շինարարությունն ընթանում է արդեն 6 տարի։ Այն նախատեսված է լինելու 6,5 միլիոն բնակչության համար։

Այդտեղ են տեղակայված լինելու բոլոր պետական կառույցները։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ