Եգիպտոսը մերժում է Թուրքիայի և Լիբիայի միջև կնքված համաձայնագրերը

Հրապարակող՝

Ամերիկացի կոնգրեսականները փորձում են հանել «անվերջ պատերազմի» օրենքը

Ամենադիտվածներ

Եգիպտոսը ՄԱԿ Անվտանգության խորհրդին հայտնել է, որ մերժում է Թուրքիայի և Լիբիայի կառավարության միջև կնքված երկու համաձայնագրերը Միջերկրական ծովում իրավունքների և համագործակցության մասին։ Այս մասին հաղորդում է AP-ը։

Ծովային գործարքը Թուրքիայի համար հասանելի կդարձնի տնտեսական գոտին Միջերկրական ծովով, չնայած Հունաստանի, Կիպրոսի և Եգիպտոսի առարկություններին, որոնք աշխարհագրորեն Թուրքիայի և Լիբիայի միջև են։

ՄԱԿ-ում Եգիպտոսի դեսպան Մոհամեդ Էդրիեսը հայտարարել է, որ համաձայնագիրը ստորագրելով՝ Լիբիայի վարչապետ Ֆայեզ ալ Սերաջը խախտել է 2015 թվականի համաձայնագիրը երկրի ժամանակավոր կառավարություն ստեղծելու մասին, որն արժանացել է Անվտանգության խորհրդի հավանությանը։ Նա նշել է, որ համաձայնագիրը պահանջում է, որպեսզի նախագահական խորհուրդն ընդհանրապես, այլ ոչ թե միայն խորհրդի նախագահը, որը միայնակ է գործում, կնքի միջազգային համաձայնագրեր, որոնք պետք է արժանանան խորհրդարանի ստորին պալատի հավանությանը։ Նա նշել է, որ Լիբիայի ներկայացուցիչների պալատը հավանություն չի տվել Թուրքիայի հետ փոխըմբռնման երկու հուշագրերին։

Էդրիեսի նամակում նշվում է, որ ռազմական համագործակցության մասին համաձայնագիրը նախատեսում է զենքի և զինամթերքի հանձնում Սերաջին և արևմտյան աշխարհազորայիններին։ Նա նշել է, որ դա «ակնհայտորեն խախտում է» Լիբիայի վերաբերյալ Անվտանգության խորհրդի բանաձևը, հատկապես երկրին զենքի մատակարարման արգելքը։

Եգիպտոսը կոչ է արել ՄԱԿ-ին իրավաբանական ուժ չհաղորդել երկու հուշագրերին։

Ամենաթարմ