fbpx
Հասարակություն

Էժան ավիատոմսերը ներառում են միայն տոմսի արժեքը․ Տաթևիկ Ռևազյան

Դեպի Եվրոպա ավիատոմսերի էժան գները ներառում են միայն ավիատոմսի արժեքը: Այս մասին այսօր՝ հունվարի 13-ին հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեի ղեկավար Տաթևիկ Ռևազյանը՝ հավելելով, որ շատ փոքր բեռ է այդ դեպքում նախատեսվում

Նա նշեց, որ ըստ նախատեսվածի՝ ուղեբեռը ուղևորները կդնեն աթոռի տակ:

«Այս տոմսերը Եվրոպայում սկզբում նույնպես միանշանակ չէին ընկալվում, սակայն հետագայում մարդիկ սովորեցին և եթե մի տեղ էին գնում մի քանի օրով ուսապխարկով էին գնում, հուսով եմ` Հայաստանում նույպես այս մշակույթը կտարածվի»,-ասաց նա:

Նա խորհուրդ տվեց տոմսը գնելիս շատ ուշադիր կարդալ ամեն տողը, թե որ գինը ինչ է ներառում, ինչ պայմաններով է:

Ռևազյանը նշեց, որ Ryanair-ի ինքնաթիռները 25 րոպեում են կազմակերպում թռիչքը և ուղևորներն էլ շատ պատրաստված պետք է լինեն, որ անկանկալներ չլինեն օդանավակայանում:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ