«Ռեալի» կիսապաշտպան Խամես Ռոդրիգեսի «Նապոլի» հավանական տեղափոխության մասին է խոսել Կառլո Անչելոտին:
«Ցավոք, Խամեսը դեռ «Նապոլիի» ֆուտբոլիստ չէ: Գուցե նա երբեք էլ չդառնա «Նապոլիի» ֆուտբոլիստ, գուցե դառնա… Եկեք խոսենք Խամեսի մասին, երբ նա դառնա «Նապոլիի» ֆուտբոլիստ:
Եթե այլ ակումբի մարզիչ խոսի «Նապոլիի» ֆուտբոլիստների մասին, ես գոհ չեմ լինի»,- Անչելոտիի խոսքը մեջբերել է La Gazzetta dello Sport-ը: