Արցախ

Եկեղեցու մեկ հատվածում գերճշգրիտ հարված է հասցվել երկու անգամ. Արծրուն Հովհաննիսյան

Այսօր վաղ առավոտյան մարտական գործողությունները նոր թափով են սկսվել ինչպես հյուսիսում, այնպես էլ հարավում, այսօրվա ամփոփիչ ասուլիսի ժամանակ հայտարարել է ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը: Նա նշել է, որ հյուսիսում նախորդ օրերի համեմատ ավելի շատ մարտեր են եղել, բայց ծանր մարտական գործողությունները շարունակվում են հարավում:

Բացի առաջնագծում իրավիճակը ներկայացնելուց, նա անդրադարձել է նաև Ադրբեջանի նախագահի վերջին անհավանական հայտարարություններին:

«Այսօր ադրբեջանական պաշտոնական ուժերը արդեն որերորդ անգամ հայտարարեցին, որ գրավել են Ջաբրայիլը, Հադրութը, սա, մեղմ ասած, ծիծաղելի էր, որովհետև այդ ժամանակ ես գտնվում էի Հադրութում: Այսօր մի քանի անգամ հրետակոծվեց Ստեփանակերտը, իմ աչքերով տեսա Շուշիի եկեղեցու համապատասխան փլվածքը, եկեղեցու մեկ հատվածում ուղիղ, դիպուկ, գերճշգրիտ հարված է հասցվել երկու անգամ: Դա չի կարող լինել պատահական հարված»,- ասել է նա:

Արծրուն Հովհաննիսյանը նկատել է նաև, որ գիշերը, որպես կանոն, ևս մարտերը շարունակվում են, առավոտյան դրանք թեժանում են:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐԵՎ