Քաղաքականություն

Կիպրոսի խորհրդարանը միաձայն ընդունել է Արցախի դեմ ադրբեջանական ագրեսիան դատապարտող բանաձև

Այսօր Կիպրոսի խորհրդարանը միաձայն ընդունել է Արցախի դեմ ադրբեջանական ագրեսիան դատապարտող բանաձև:

Ներկայացուցիչների պալատը դատապարտել է նաև Թուրքիայի լիակատար աջակցությունն Ադրբեջանի սանձազերծած ագրեսիային՝ վարձկան ահաբեկիչների մասնակցությամբ, ինչպես նաև քաղաքացիական բնակավայրերի ռմբակոծումը, կոչ է արել անհապաղ դադարեցնել կրակն ու խաղաղ բանակցություններ վարել:

Այս մասին հայտնում է ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանը։

🇬🇧 RESOLUTION CONDEMNING AZERI AGGRESSION
Today the Parliament of Cyprus unanimously passed a resolution condemning the Azeri aggression in Artsakh.
The House of Representatives also condemned the full support of Turkey to this aggression with the participation of paid mercenaries. Finally, it condemned the bombing of civilian areas and called for an immediate ceasefire and peaceful negotiations.

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐԵՎ