fbpx
Քաղաքականություն

ԵԿՄ անդամ Պետրոս Ամիրյանը պատգամավորի թեկնածու է

«Գեներալ Մանվել Գրիգորյանի կնոջ՝ Նազիկ Ամիրյանի եղբայրը՝ ԵԿՄ անդամ Պետրոս Ամիրյանը, «Մենք» դաշինքով պատգամավորության թեկնածու է Ավան, Նոր Նորք, Քանաքեռ-Զեյթուն թիվ 1 ընտրատարածքում, հայտնում է «Հրապարակ» թերթը.

Գրիգորյանի ձերբակալությունից հետո ոստիկանությունը խուզարկություն էր կատարել Ամիրյանի տանը, ինչպես նաեւ «ԵԿՄ Ավան» տարածքային բաժանմունքում։ Հայտնաբերվել էր զինամթերք, սակայն նրան չէին ձերբակալել։ Ի դեպ, ԵԿՄ-ականներից շատերն են այդ ցուցակով առաջադրվել։

Հիշեցնենք, «Մենք»ը Արամ Սարգսյանի «Հանրապետության» եւ Խաչատուր Քոքոբելյանի «Ազատ դեմոկրատների» դաշինքն է»:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ