fbpx
Աշխարհ

Էկվադորում պարետային ժամ է հայտարարվել․ ցուցարարները տեղի չեն տալիս

Էկվադորի նախագահ Լենին Մորենոն, երկրում զանգվածային բողոքի չդադարող ցույցերի ֆոնին, հայտարարել է մայրաքաղաք Կիտոյում պարետային ժամ հայտարարելու և ռազմական վերահսկողությունը մտցնելու մասին: Այդ մասին նախագահը գրել է թվիթերյան իր էջում:

«Կիտոյում և հարակից շրջաններում պարետային ժամ եմ հայտարարել և ռազմական վերահսկողություն եմ մտցրել: Այն կսկսի գործել 15.00-ից (Երևանի ժամանակով 00.00-ին): Դա կնպաստի իրավապահ մարմինների գործողություններին՝ ընդդեմ բռնության ավելորդ դրսևորումների»,-հայտնել է Մորենոն:

Հիշեցնենք, որ Էվադորում բողոքի ակցիաները սկսվել են Մորենոյի կողմից դիզելի և բենզինի սուբսիդիաները չեղարկելու վերաբերյալ հրամանագրի ստորագրումից հետո, ինչի պատճառով վառելիքի գները բարձրացել են:

Այնուհետև երկրի մի քանի քաղաքներում սկսվել են հանրահավաքներ, որոնց մասնակիցները պահանջել են չեղարկել որոշումը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ