fbpx
Սպորտ
12:44 13/10/2019

Մրցակցի խաղն այն էր, ինչ սպասում էինք․ Գյուլբուդաղյանց

Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցը Լիխտենշտեյնի հետ գրանցած ոչ-ոքիից հետո պատասխանել է լրագրողների հետ ու կիսվել տպավորություններով:

– Պարոն Գյուլբուդաղյանց, չե՞ք կարծում, որ սխալվեցիք մեկնարկային կազմի հարցում, իսկ խաղի ընթացքում փոխարինումներն էլ ուշացած էին:

Չեմ համարում, որ սխալվել ենք մեկնարկային կազմի հարցում: Բայց Արասի փոխարինման հարցում այո, մի փոքր ուշացրինք:

Ինչո՞ւ. փոխարինվող խաղացողը շատ ակտիվ էր գործում, այդ իսկ պատճառով ուշացրի:

– Ինչպիսի՞ բացատրություն կտաք խաղի ընթացքին: Ինչո՞ւ այսպես ստացվեց:

– Երկու հակագրոհ ենք բաց թողել, որից մեկը գոլ եղավ մեր դարպասին: Ինչ վերաբերում է սուր պահերին, վերջին փոխանցումը մեզ մոտ չէր ստացվում: Լավ վերահսկում էինք գնդակը, բայց վերջին հարվածը, վերջին փոխանցումը այնքան էլ լավ չէր ստացվում մեզ մոտ: Հակառակորդը խորը պաշտպանվում էր, շատ կոմպակտ էին խաղում, տարածություն չկար:

– Սարգիս Ադամյանի խաղն ինչպե՞ս կմեկնաբանեք:

– Եղավ մեկ-երկու դրվագ երբ պետք է փոխանցում կատարեր, բայց չարեց: Դրիբլինգը լավ չէր ստացվում այսօր նրա մոտ:

– Մրցակցի խաղը զարմացրե՞ց Ձեզ, թե՞ այն էր, ինչ սպասում էիք:

– Այն էր, ինչ սպասում էինք: Պաշտպանվում էինք, սպասում էին իրենց շանսին:

– Չնչին, բայց դեռ հնարավորություններ կան խմբից դուրս գալու: Ինչպե՞ս եք պատրաստվում տրամադրել թիմին:

– Պետք է հասցնենք վերականգնվել, տրամադրել թիմին, որ լավ խաղանք Ֆինլանդիայի դեմ:

– Կամո Հովհաննիսյանը պատրաստ կլինի՞ խաղալ Ֆինլանդիայի դեմ:

– Այդ մասին առավոտյան կիմանանք:

– Խաղից առաջ հայտնի դարձավ, որ Ֆինլանդիան պարտվել է, ու մեր շանսերը մեծացել են: Արդյոք դա ազդե՞ց թիմի վրա:

– Ֆինլանդիայի արդյունքն իմացանք ու հանդերձարանում նշեցինք, որ այդ արդյունքը չպետք է մեզ թյուրիմացության մեջ գցի: Դժվար խաղ է սպասվում Լիխտենշտեյնի դեմ:

Վերջին 4 խաղում 2 հաղթանակ ենք տարել, 1 ոչ-ոքի ենք գրանցել ու 1 պարտություն կրել: Միտված ենք արդյունքի: Ցավում եմ, որ այսպես եղավ: Բայց դեռ հնարավորություն կա: Կփորձենք մինչև վերջ պայքարել ու արդյունքի հասնել:

– Արթուր Միրանյանին նման կարևոր խաղում դաշտ դուրս բերելու միտքը ո՞րն էր, երբ նա այդպիսի փորձ չուներ:

– Եվրոպա լիգայում նա ավելի ուժեղ թիմերի դեմ էր խաղացել, քան Լիխտենշեյն է: Միջազգային խաղերի փորձ ունի Արթուրը: Որպես երկրորդ հարձակվող ցանկացանք նրան օգտագործել:

Գրում է ArmSport-ը։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ