Առնվազն չորս մարդ է մահացել Էկվադորի մայրաքաղաքի Կիտոյի շրջանում սողանքի հետևանքով, հայտնում է տեղի հրշեջ ծառայությանը:
«Նախնական տվյալով՝ Սան Խոսե դե Մինասի հատվածում սողանքի ժամանակ չորս մարդ է զոհվել», – ասվում է հրշեջ ծառայության թվիթերյան էջում հրապարակված հաղորդագրության մեջ:
Ներկա պահին դեպքի վայրում շարունակվում են որոնողական աշխատանքները՝ զոհվածների մարմինները գտնելու համար:
