fbpx
Սպորտ

ԵԼ. Արսենալն անպատասխան հարցեր չթողեց

Լոնդոնի «Արսենալը» դուրս եկավ Եվրոպայի լիգայի 1/8 եզրափակիչ: Անգլիական թիմը 1/16 եզրափակիչի պատասխան խաղում ընդունեց Բելառուսի չեմպիոն Բորիսովի ԲԱՏԷ-ին, որին առաջին խաղում պարտվել էր 0:1 հաշվով:

Իսպանացի Ունաի Էմերիի գլխավորած թիմն առավելության հասավ 3:0 հաշվով: Չորրորդ րոպեին ինքնագոլի հեղինակ դարձաց հյուրերի բելառուս կիսապաշտպան Զախար Վոլկովը, իսկ 39-րդ րոպեին աչքի ընկավ գերմանացի կիսապաշտպան Շկոդրան Մուստաֆին: 60-րդ րոպեին հաշիվը դարձրեց 3:0 հույն պաշտպան Սոկրատիսը, որը փոխարինման էր դուրս եկել դրանից 4 րոպե առաջ:

«Արսենալի» մեկնարկային կազմում էր նաև Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, որին 78-րդ րոպեին փոխարինեց իսպանացի Դենիսի Սուարեսը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ