fbpx
Քաղաքականություն

Էլ չտեսնեմ, որ կնոջս որևէ միջոցառման տանեք․ Լևոն Տեր-Պետրոսյան

ՀՀՇ-ական շրջանի պետական բարձր պաշտոնյաներից մեկն ուշագրավ պատմություն պատմեց․ «Նոր-նոր էր Լևոն Տեր-Պետրոսյանը եկել իշխանության, երբ անսպասելի նախագահական կանչեցին ինձ և ևս երկու բարձր պաշտոնյայի։ Տեր-Պետրոսյանը տարբեր հարցեր քննարկելուց հետո հանկարծ ասաց․ «Մի բան էլ՝ սրանից հետո չտեսնեմ, որ Լյուսյային (խոսքը կնոջ՝ Լյուդմիլա Տեր-Պետրոսյանի մասին է) որևէ միջոցառման հետներդ տանեք, առհասարակ՝ հեռուստատեսային լուրերի թողարկման ժամանակ իրեն չտեսնեմ էկրանին»։ Այս մասին գրում է «Հրապարակ» օրաթերթը։

Մեր զրուցակիցը «կանանց» թեմայով մի պատմություն էլ Կարեն Դեմիրճյանից պատմեց․ Կենտկոմի քարտուղար եղած տարիներին, երբ Կարեն Սերոբիչը պետք է կարևոր նշանակում անելիս լիներ, թեկնածուին ասում էր․ «Կնոջդ ասա՝ սեղան դնի, գամ ձեզ հյուր»։

Եվ երբ հյուր էր գնում, հատուկ հետևում էր ամուսինների փոխհարաբերություններին, եթե նկատում էր, որ կինն է այդ տան գլխավորը, և ամուսինը ենթարկվում է կնոջը, երբեք նման մարդուն պատասխանատու պաշտոնի չէր նշանակում:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ