Սույն թվականի դեկտեմբերի 30-ին ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը հաստատել է էլեկտրաէներգետիկական համակարգի խոշոր արտադրող կայանների և ծառայություններ մատուցողների սակագները: Հանձնաժողովի նիստում ներկայացված վերլուծության արդյունքում պարզվել է, որ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի կողմից սպառողներին վաճառվող էլեկտրական էներգիայի սակագների փոփոխության անհրաժեշտություն չի առաջացել: Այսպիսով, գործող սակագները սպառողների համար կմնան անփոփոխ:
Սակայն, նշվում է, որ որոշ խոշոր սպառողների համար էլեկտրաէներգիայի սակագինը կբարձրանա: Խոսքը վերաբերում է այն սպառողներին, որոնք ընտրել են մատակարար, որից հետո կրկին դարձել են ՀԷՑ-ի բաժանորդ: Նրանց համար 54.61 դրամի փոխարեն նոր գին է սահմանվել 56.78 դրամ:

