Երեկ գիշերը հայտնի դարձավ, որ հեռախոսազրույց են ունեցել ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն ու Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։ Զրույցի թեման՝ ադրբեջանական սադրանքն էր՝ Սյունիք մտնելու ու ՀՀ պաշտոնապես ընդունված սահմանը հատելու հետ կապված։
Մակրոնը Փաշինյանի հետ զրույցում ընդգծել էր, որ ադրբեջանական ուժերը հատել են ՀՀ սահմանը և պետք է անհապաղ դուրս բերվեն այդտեղից։
Հեռախոսազրույցին անդրադարձել է նաև Ելիսեյան պալատը։ Հայտարարվել է, որ տարածաշրջանում կայունությունն ու անվտանգությունը հնարավոր է կարգավորել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի միջոցով։