Զինված Ուժեր

Թուրքական էլիտար ջոկատը պատերազմի վերջին օրը փախուստի է դիմել. Wargonzo

Wargonzo-ի լրագրող Սեմյոն Պեգովը հայտնում է, որ «Komando» էլիտար թուրքական ջոկատի հատուկ նշանակության ջոկատայինները փախուստի են դիմել Մարտունուց պատերազմի վերջին օրը:

«@wargonzo ծրագրի տրամադրության տակ են հայտնվել լուսանկարներ, որոնք արվել են Մարտունու ճակատում Արցախի Պաշտպանության բանակի կողմից: Հենց այդ ուղղությամբ Ադրբեջանի զինված ուժերը սկսել են նահանջել՝ ուժեր ուղարկելով Շուշիի գրոհի համար:

Բնականաբար, ադրբեջանցի զինվորականները նահանջել են և կորուստներ կրել: Այսպես, սպանված սպաներից մեկի մոտ դանակ է հայտնաբերվել, որն արտադրված է հատուկ թուրքական «ռենջերների» համար: Դա թույլ է տալիս եզրակացնել, որ Արցախում հայերի դեմ կռվել են նաև թուրքական «Komando»-ի հատուկ նշանակության ջոկատայինները::

Այդ ֆոնին նախագիծը, որն այսօր Էրդողանն ուղարկել է խորհրդարան, որը վերաբերում է Ադրբեջան թուրքական զորքեր մտցնելուն, զավեշտ է, քանի որ թուրք զինվորականները սկզբից ակտիվ մասնակցել են հակամարտությանը»,-նշել է Պեգովը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ