fbpx
Աշխարհ

Էլիզաբեթ II -ին մեղադրել են Brexit-ին աջակցելու մեջ

Best for Britain կազմակերպությունը, որը հանդես է գալիս Եվրամիությունից Մեծ Բրիտանիայի դուրս գալու դեմ, Էլիզաբեթ II թագուհուն հիշեցրել է անցյալում մահապատժի ենթարկված միապետների մասին, քանի որ նա աջակցում է Brexit-ը: Կազմակերպության ղեկավարի կարծիքը հրապարակել է Business Insider ամսագիրը:

Խումբը ղեկավարող Նաոմի Սմիթի մեջբերումը հրապարակվել է գրառման մեջ, որում  նշվում է, որ թագուհին աջակցել է երկրի վարչապետ Բորիս Ջոնսոնի՝ խորհրդարանի աշխատանքը դադարեցնելու առաջարկին:

«Կառավարության կողմից այդպիսի հակաժողովրդավարական, ոչ սահմանադրական եւ քաղաքականացված մանեւրին թագուհու աջակցությունն անիմաստ էր: Երբ նրան խնդրել էին օգնել, արժեր, որ նա հիշեր, թե պատմությունը որքան անբարյացակամ է վարվում միապետների հետ, որոնք օգնում եւ աջակցում են ժողովրդավարության ճնշմանը»,- ասել է նա:

Քաղաքական մեկնաբան Ռահիմ Ղասամը նշում է,որ  սա կարելի է մեկնաբանել որպես անգլիացի թագավոր Կառլ I-ի ճակատագրի ակնարկ, ում գլխատեցին խորհրդարանի հետ տարաձայնությունների պատճառով:

Այն մասին, որ Ջոնսոնը ցանկանում է դադարեցնել խորհրդարանի ընթացիկ նստաշրջանը՝ նրան զրկելով «կոշտ» Brexit-ը կանխելու հնարավորությունից։Այս մասին փոխանցում է Lenta-ն:

Նշենք նաև 2018 թվականին Reuters գործակալությունը հայտնել էր, որ Best For Britain խումբը ֆինանսավորվում է նաեւ արտասահմանից: Այն, մասնավորապես, 400 հազար ֆունտ է ստացել միլիարդատեր Ջորջ Սորոսից

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ