fbpx
Աշխարհ

Էլիզաբեթ թագուհուն պատկանող Range Rover-ը վաճառքի է հանվել

Անգլիայում վաճառքի է հանվել Էլիզաբեթ II թագուհուն պատկանող Range Rover կապույտ ավտոմեքենան: Այս մասին տեղեկացում է Fox News-ը:
Մեքենան 2016թ. արտադրության է և ընդամենը 3200 մղոն է անցել:

Հենց այս մեքենայով է Մեծ Բրիտանիայի թագուհին ամուսնու՝ արքայազն Ֆիլիպի հետ 2016թ. ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբամային և կնոջը՝ Միշել Օբամային Վինձորի ամրոցի վայրէջքի համար նախատեսված տարածքից Քենսինգթոնյան պալատ ուղեկցել այն բանից հետո, երբ նախագահին ու տիկնոջը տեղափոխող ուղղաթիռը վայրէջք կատարելիս վնասել էր ամրոցի մարգագետինը:

Չնայած փամփշտակայուն չլինելուն՝ մեքենան հրաշալի վիճակում է գտնվում: Այն գնահատվում է շուրջ 170 հազար ԱՄՆ դոլար:

Քանի որ ԱՄՆ նախագահների օգտագործած լիմուզինները վաճառքի ենթակա չեն, սա կարող է հետաքրքրված անձանց համար միաժամանակ թագավորական զույգի և նախագահ Օբամայի կողմից օգտագործված մեքենա ձեռք բերելու միակ հնարավորությունը լինել:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ