Եվրամիության խորհուրդն արտաքին գործերի նախարարների մակարդակով երկուշաբթի կհանդիպի Բրյուսելում՝ քննարկելու օրակարգը, որում ներառված է նաև հայ-ադրբեջանական կարգավորումը:
Միջազգային ընթացիկ իրադարձությունների վերաբերյալ քննարկման ժամանակ խորհուրդը կլսի ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձրագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի զեկույցը Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների վիճակի վերաբերյալ։
Այլ մանրամասներ առայժմ հայտնի չեն:
![](https://azat.tv/wp-content/uploads/2022/09/azattvlogoblack.png)