Բելառուսում շարունակվում են բողոքի ցույցերը։ Իրենք բողոքը ներկայացնող քաղաքացիները պահանջում են չեղյալ համարել ընտրությունների արդյունքները և երկրի նախագահ ճանաչել Սվետլանա Տիխանովսկայային։
Այս ֆոնին Սվոլակիայի արտաքին գործերի նախարար Իվան Կորչոկը Twitter-ի իր էջում հայտարարել է, որ ԵՄ երկրների ԱԳ նախարարները եկել են համաձայնության այն հարցի շուրջ, որ Բելառուսում ընտրությունները կեղծվել են։
Նա նշել է, որ ԵՄ-ն աշխատանքներ է տանելու անձանց դեմ, ովքեր պատասխանատու են խաղաղ ցուցարարների նկատմամբ բռնությունների ու ընտրությունների կեղծման համար։
Այսպիսով՝ ԵՄ-ն չի ճանաչում Բելառուսում կայացած նախագահական ընտրությունների արդյունքները։
Important discussion of #EU Foreign Ministers on #Belarus, consensus that elections were rigged, EU 🇪🇺 starts working on individual targeted measures against those responsible for violence against peaceful protesters and the election fraud.
— Ivan Korcok (@IvanKorcok) August 14, 2020