Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը մարտի 17-ին հայտարարել է, որ ԵՄ երկրները համաձայնության եկել արգելել երրորդ երկրների քաղաքացիների մուտքը։
Նա նշել է, որ այն սահմանվել է 30 օրով ու ուժի մեջ է մտել անհապաղ։ Այս մասին հաղորդում է Deutsche Welle-ն։
Այպիսով՝ Եվրամիություն կարող են մուտք գործել միայն ԵՄ քաղաքացիները, նրանց ընտանիքները, Մեծ Բրիտանիայի, Իսլանդիայի, Լիխտենշտեյնի, Նորվեգիայի և Շվեյցարիայի քաղաքացիները, ինչպես նաև ԵՄ-ում կեցության իրավունք ունեցող անձինք։ Մյուս երկրների քաղաքացիները կարող են մուտք գործել միայն հատուկ դեպքերում։
Կանցլերը նաև նշել է, որ մարդիկ, ովքեր սահմանը հատում են աշխատանքի նպատակով, չպետք է խնդիրներ ունենան։
Կորոնավիրուսի տարածման վիճակագրությանը իրական ժամանակում կարող եք հետևել այս էջում՝ azat.tv/coronavirus։