fbpx
Հասարակություն

Varks.am-ը չի ընդառաջում իր հաճախորդներին՝ հետաձգելու վարկերի մարումը․ օգտատերեր

Հայաստանում հայտարարված արտակարգ դրության պայմաններում մի շարք բանկեր հետաձգել են իրենց հաճախորդների վարկերի մարումը։

Սակայն, սոցիալական ցանցերում օգտատերերը հրապարակումներ են անում՝ տեղեկացնելով, որ Varks.am ֆինանսական կազմակերպությունը (ֆինանսավորումը՝ ՀՀ Կենտրոնական բանկ) չի ընդառաջում իր հաճախորդներին՝ հետաձգելու վարկերի մարումը։

Խնդիրը հատկապես օրակարգային է օրավարձով աշխատող քաղաքացիների համար, որոնք, սակայն, կարանտինային օրերին մնալու են տանը։

Ֆինանսական կազմակերպությանը դիմելու դեպքում՝ ստացվում է միևնույն պատասխանը։

«Հարգելի հաճախորդ, մենք շարունակում ենք բնականոն հունով աշխատել։ Այսինքն՝ վճարման օրը անհրաժեշտ է վճարում կատարել»,-նշվում է պատասխան հաղորդագրությունում։

Այսօր՝ մարտի 18-ին, կազմակերպությունը Facebook-ի էջում տեղեկացրել է, որ անհատական մոտեցում կցուցաբերի պարտաճանաչ հաճախորդների նկատմամբ։

«Հարգելի հաճախորդներ,
ելնելով արտակարգ իրավիճակից՝ «Վարկս Էյ Էմ» ՈՒՎԿ ՓԲԸ-ն որոշում է կայացրել ս.թ. մարտի 19-ից մինչև ապրիլի 15-ը անհատական մոտեցում ցուցաբերել բոլոր այն հաճախորդներին, ովքեր պարտաճանաչ կատարել են կազմակերպության հանդեպ ունեցած պայմանագրային պարտավորությունները, և ում համար ներկայումս դժվարացել է վարկային պարտավորությունների կատարումը։ Նշված հաճախորդները լրացուցիչ կտեղեկացվեն։

? Միևնույն ժամանակ հորդորում ենք եկամուտ ունեցող վարկառուներին կատարել վարկերի մարումները՝ խուսափելով կուտակված վարկային պարտավորությունների հետագա բեռից:

Վարկային պարտավորությունները կատարելու համար կարող եք օգտվել նաև մեր գործընկերների վճարային տերմինալներից՝
✅ Իդրամ http://vrk.am/dx2h4
✅ Իզի փեյ http://vrk.am/pguy4
✅ Թել-սել http://vrk.am/azrzw

?Միաժամանակ հիշեցնում ենք, որ վճարային համակարգերով ժամը 21։00-ից հետո կատարված վճարումները համարվելու են ընդունված հաջորդ աշխատանքային օրը»,-նշված է հայտարարության մեջ։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ