fbpx
Աշխարհ

ԵՄ-ից զգուշացնում են որ Մեծ Բրիտանիայի հետ հարաբերությունները բարդ ընթացք են ունենալու

ԵՄ առաջնորդները ողջունել են վարչապետ Բորիս Ջոնսոնի հաղթանակը՝ միաժամանակ նախազգուշացնելով, որ ԵՄ և Մեծ Բրիտանիայի միջև հարաբերությունների շուրջ բանակցությունները շատ բարդ ընթացք կունենան: Այս մասին հաղորդում է AP-ը:

Ջոնսոնը ջախջախիչ հաղթանակ է տարել ընտրությունների արդյունքում, ինչը թույլ կտա նրան իրականացնել իր խոստումը ու դուրս բերել Մեծ Բրիտանիան ԵՄ կազմից հունվարի վերջում:

ԵՄ երկրների 27 առաջնորդներ կոչ են արել արագորեն վավերացնել Brexit-ի շուրջ համաձայնագիրը բրիտանական նոր խորհրդարանի հետ, որ հետագա հարաբերությունների շուրջ բանակցությունները սկսվեն անցումային փուլում, որը կտևի մինչև հաջորդ տարվա դեկտեմբերը:

«Դա շատ բարդ կլինի: Խոսքը վերաբերում է առևտրի, ոլորտում բազմաթիվ հարաբերություններին, անվտանգության և արտաքին քաղաքականության ոլորտում համագործակցությանը»,-հայտարարել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը: «

Նրա խոսքով՝ ամենամեծ խոչընդոտը այն է, որ անհրաժեշտ է լինելու շատ արագ լուծում գտնել այդ խնդիրների համար:

«Մենք պետք է արդեն հունիսին որոշենք՝ ցանկանում ենք արդյոք երկարաձգել բանակցությունների ժամանակաշրջանը: Բրիտանիան հայտարարել է, որ չի ցանկանում երկարաձգել այն»,-հավելել է նա։

Գագաթնաժողովի նախագահ Չարլզ Միշելը հայտարարել է, որ ԵՄ-ը ցանկանում է շատ հզոր ռազմավարական հարաբերություններ ունենալ Մեծ Բրիտանիայի հետ Brexit-ից հետո:

«Սակայն ԵՄ-ը պատրաստ է պաշտպանել սեփական շահերն ու առաջնորդվել դրանցով: Խաղի հավասար կանոնները շատ կարևոր են»,-ասել է նա:

ԵՄ 27 առաջնորդների համատեղ հայտարարության մեջ նշվում է, որ Մեծ Բրիտանիայի հետ ապագա հարաբերությունները պետք է հիմնված լինեն իրավունքների և պարտավորությունների բալանսի վրա ու ապահովեն հավասար պայմաններ:

ԵՄ-ի կողմից առևտրային համաձայնագրերի կնքումն այնպիսի երկրների հետ, ինչպիսիք են Հարավային Կորեան ու Կանադան, տևել է 5-9 տարի: ԵՄ-ի բարձրաստիճան պաշտոնյաներն ասում են, որ Ջոնսոնի ծրագիրը չի համընկնում ԵՄ կանոնների հետ և կարող է բարդացնել բանակցային գործընթացը:

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ որքան Բրիտանիան որոշի ազատականացնել իր տնտեսությունը բրեքզիթից հետո, այնքան կկորցնի իր՝ ԵՄ միասնական շուկային հասանելիությունը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ