Եվրոպական Միությունը պատրաստում է իր թվով 5-րդ պատժամիջոցային փաթեթը Ռուսաստանի նկատմամբ՝ կապված Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունների հետ։
Այս մասին գրում է Reuters-ը՝ հղում կատարելով ԵՄ-ի իր աղբյուրներին։
Նշվում է, որ փաթեթում ներառելու համար շատ նոր անուններ են շրջանառվում։
Ըստ աղբյուրի՝ բալթյան երկրները ԵՄ-ում պնդում են ՌԴ-ի նկատմամբ նավթային էմբարգո սահմանելու անհրաժեշտության մասին։