ԵՄ-ն արգելել է Facebook Libra-ի շրջանառությունը իր տարածքում

Հրապարակող՝

facebook libra

Ամենադիտվածներ

Եվրամիության երկրների ֆինանսների նախարարները որոշել են չթույլատրել Facebook Libra-ի կամ որևէ այլ սթեյբլքոինի շրջանառությունը ԵՄ տարածքում։ Այս մասին հաղորդում է Reuters-ը:

Նշենք, որ դրանք կրիպտոարժույթներ են, որ կապված են սովորական արժույթների պաշարներին կամ ֆիզիկական ապրանքներին։

Խորհրդակցությունից հետո նրանք եկել են այն եզրակացության, որ մինչև հիմա անհնար է ասել, թե վճարման նոր միջոցի հայտնվելն ինչ ռիսկեր է պարունակում:

Նախարարները հայտարարել են նաև, որ անհրաժեշտ է մշակել հատուկ օրենքներ, որոնք կկարգավորեն ԵՄ տարածքում կրիպտոարժույթների շրջանառությունը: ԵՄ ֆինանսական հարցերով հանձնակատար Վալդիս Դոմբովսկիսի խոսքով՝ համապատասխան աշխատանքն արդեն սկսվել է:

Դրանից բացի՝ Բրյուսելը զբաղված է սեփական թվային արժույթի ստեղծմամբ, որը պետք է օրինական այլընտրանք դառնա մասնավոր ընկերությունների ստեղծածներին: Այն անհրաժեշտ կլինի, եթե Եվրոպայում վճարումները դառնան չափից ավելի թանկ արժեցող։

Facebook Libra-ն, որի ստեղծմանը Facebook-ից բացի, մասնակցել են 20 տարբեր ընկերություններ, պետք է թողարկվի հաջորդ տարվա հունիսին: Կրիպտոարժույթի հեռանկարները վատթարացել էին, երբ հոկտեմբերին նախագծից դուրս էին եկել Mastercard-ը և Visa-ն, սակայն մնացյալ մասնակիցները հայտարարել էին նախագիծը շարունակելու հաստատակամության մասին:

Ամենաթարմ