fbpx
Աշխարհ

ԵՄ-ն սառեցված ռուսական ակտիվներից 1,5 միլիարդ եվրո է հատկացրել Ուկրաինային

Եվրամիությունը հայտարարել է Ուկրաինային ռազմական աջակցության նպատակով 1,5 միլիարդ եվրոյի առաջին վճարման մասին՝ օգտագործելով ԵՄ-ում սառեցված ռուսական ակտիվներից ստացված եկամուտները: Այս մասին ուրբաթ՝ հուլիսի 26-ին, հայտարարել է Եվրահանձնաժողովը։

«Այսօր ԵՄ-ն հնարավոր է դարձրել Ուկրաինային աջակցելը Ռուսաստանի Դաշնության սառեցված ակտիվներից գոյացած 1,5 միլիարդ եվրոյի առաջին վճարման միջոցով», – ասվում է հայտարարության մեջ:

Նշվում է, որ այդ գումարը կհատկացվի Խաղաղության եվրոպական հիմնադրամի և Ուկրաինայի հիմնադրամի միջոցով՝ աջակցելու Ուկրաինայի ռազմական հնարավորություններին, ինչպես նաև աջակցելու երկրի վերականգնմանը։

Ինչպես հայտնի է, մայիսի վերջին ԵՄ խորհուրդը հավանություն է տվել Ուկրաինային ռուսական սառեցված ակտիվների հարկվող ավելցուկային շահույթների փոխանցմանը։ Տարեկան եկամուտները կկազմեն մոտավորապես 2,5-3 մլրդ եվրո։ Ակնկալվող հասույթի 90%-ը կօգտագործվի ռազմական նպատակներով՝ Ուկրաինայի պաշտպանությանն աջակցելու համար։ Ավելի փոքր մասնաբաժինը՝ 10%-ը, կուղղվի երկրի վերականգնմանը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ