fbpx
Աշխարհ

ԵՄ-ն Ուկրաինային 35 միլիարդ եվրոյի վարկ կտրամադրի

ԵՄ դեսպանները համաձայնության են եկել Ուկրաինային 35 միլիարդ եվրոյի չափով վարկ տրամադրելու շուրջ, որը գոյացել է Ռուսաստանի Կենտրոնական բանկի սառեցված ակտիվներից ստացված եկամուտներից։ Այս մասին X-ում գրել է «Ազատ Եվրոպա/Ազատություն ռադիոկայան»-ի եվրոպական հարցերով փորձագետ Ռիկարդ Յոզվիակը։

«Ֆինանսական օգնությունն ուղղված է անհապաղ բավարարելու Ուկրաինայի հրատապ ֆինանսական կարիքները, որոնք ավելացել են Ուկրաինայի դեմ ռուսական ագրեսիայի աճի պատճառով», – ասվում է ԵՄ խորհրդի հայտարարության մեջ:

Յոզվիակի խոսքով՝ ռուսական ակտիվների դեմ պատժամիջոցների երկարաձգման հարցը դեռևս լուծված չէ Հունգարիայի ընդդիմության պատճառով։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ