Եվրամիությունում կան քաղաքական ուժեր, որոնք կողմ են Ուկրաինային տրամադրվող օգնության կրճատմանը, խոստովանել է եվրոպական դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը։
«Իհարկե, կան մարդիկ, ովքեր նման դիրքորոշում ունեն, բայց նրանք փոքրամասնություն են կազմում»,- ընդգծել է Բորելը ԵՄ-Ուկրաինա ասոցիացիայի հանդիպման արդյունքներով մամուլի ասուլիսի ժամանակ։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Բորելը խոսել է Ուկրաինայում տիրող անմխիթար իրավիճակի մասին։