Եվրոպական դեղամիջոցների գործակալությունը հաստատել է Pfizer/BioNTech ընկերությունների պատվաստանյութով 5-ից 11 տարեկան երեխաներին կորոնավիրուսի դեմ պատվաստվելու թույլտվության հայտը։
Այս մասին տարածվել է պաշտոնական հաղորդագրություն։
Նշվում է, որ նշված տարիքային խմբի երեխաները կպատվաստվեն 3 անգամ ավելի քիչ չափաբաժնով, քան 12 տարեկան ու բարձր քաղաքացիները։
Բանն այն է, որ նշված չափաբաժինն այդ տարիքի երեխաների մոտ առաջացնում է իմունային համակարգի նույն պատասխանը, ինչ սովորական չափաբաժինը 12 տարեկանից բարձրների մոտ։