Մեծ Բրիտանիայի նախարարների կաբինետի անդամ, շրջակա միջավայրի, պարենի և գյուղատնտեսության նախարար Մայքլ Գոուվը հայտարարել է, որ Եվրամիությունը հրաժարվում է վերսկսել Մեծ Բրիտանիայի հետ նոր գործարքի հարցով բանակցությունները։ Այս մասին հայտնում է BBC-ն:
Գոուվը, որն առանց համաձայնագրի Brexit-ի ծրագրման հարցով պատասխանատուն է, հայտնել է, որ խորապես ցավում է դրա համար:
Իռլանդիայի վարչապետ Լեո Վարադկարն իր հերթին հայտարարել է, որ Brexit-ի հարցով գործարքի շուրջ բանակցությունների վերսկսում չի լինի:
Եվրահանձնաժողովն էլ իր հերթին հայտարարել է, որ ցանկանում է բանակցել Մեծ Բրիտանիայի հետ, սակայն վերջինս պետք է հստակեցնի իր դիրքորոշումը:
Մի խումբ քաղաքական գործիչներ էլ օրինական ակցիա են սկսել, որով ցանկանում են կանխել խորհրդարանի ցրման:
Հիշեցնենք, որ Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը հայտնել է, որ Brexit-ը պաշտոնապես կկայան հոկտեմբերի 31-ին:

