Լոնդոնի «Արսենալի» գլխավոր մարզիչ Ունայի Էմերին խոսել է թիմի կիսապաշտպան Մեսութ Օզիլի մասին.
«Ցանկանում եմ նշել, որ ամեն ինչ Օզիլի ձեռքերում է: Նա քրտնաջան է աշխատել այս շաբաթ: Երբ լավ ես մարզվում, ապա կարողանում ես թիմին օոգուտ տալ: Ըստ իս՝ այս շաբաթ հիանալի հնարավորություն է ֆուտբոլիստների համար, որպեսզի նրանք դրևսորեն իրենց:
Սկսել է մրցաշրջանի ամենակարևոր հատվածը և ես ցանկանում եմ տեսնել լավագույն Օզիլին»,- Էմերիի խոսքը մեջբերում է ակումբի պաշտոնական կայքը:
Մարզիչը նաև ավելացրել է, որ վաղն իր թիմին շատ է անհրաժեշտ լինելու երկրպագուների աջակցությունը:
Հաղորդում է armsport.am-ը։