Էմերի. Այժմ նպատակահարմար չէ գնել նոր ֆուտբոլիստների

Ամենադիտվածներ

Էմերի. Այժմ նպատակահարմար չէ գնել նոր ֆուտբոլիստների

«Արսենալի» գլխավոր մարզիչ Ունայ Էմերին տեղեկացրել է, որ ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում լոնդոնյան ակումբում համալրումներ չեն լինի:

Ավելի վաղ շրջանառվող լուրերի համաձայն՝ «Արսենալի» դիտակետում էին Իվան Պերիշիչը, Դենիս Սուարեսը և Մալկոմը:

«Ակումբում ինձ ասում են, որ այժմ նպատակահարմար չէ գնել նոր ֆուտբոլիստների:

Միևնույն ժամանակ ինձ վստահեցնում են, որ ամռանն ամեն ինչ այլ է լինելու, և մենք շատ գումար ծախսելու հնարավորություն ենք ունենալու: Ինձ համար հեշտ կլինի պահանջել շատ ֆուտբոլիստների, սակայն ես հաճույք եմ ստանում ներկայիս կազմի հետ աշխատանքից: Իմ նպատակն է «Արսենալի» ֆուտբոլիստներին ավելի լավը դարձնել:

Գոհ եմ իմ ֆուտբոլիստներից: Նրանք ունեն անհրաժեշտ որակները Պրեմիեր լիգայում և Եվրոպա լիգայում հաջողության հասնելու համար: Առաջնությունում մենք ձգտում ենք տեղ զբաղեցնել լավագույն քառյակում»,- Էմերիի խոսքը մեջբերել է Goal.com-ը:

Հիշեցնենք, որ Անգլիայի Պրեմիեր լիգայի 23-րդ տուրից հետո «Արսենալն» ունի 44 միավոր և զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 5-րդ հորիզոնականը:

Հաղորդում է armsport.am-ը։

Հեղինակ:Մաշա Սաշա
|
Խմբագրական ներդրում:Ազատ TV Խմբագրություն
|
Հրատարակիչ:Ազատ TV

Ամենաթարմ