Լոնդոնի «Արսենալի» գլխավոր մարզիչ Ունաի Էմերին ու իր մարզչական շտաբը հեռացվեցին ակումբից։ Այս մասին հայտարարությունը տեղադրվել է ակումբի պաշտոնական կայքում։
Նշվում է, որ թիմի գլխավոր մարզչի պաշտոնակատար է նշանակվել թիմի նախկին ֆուտբոլիստ՝ Ֆրեդրիկ Յունգբերգը։
«Թիմի ցուցադրած խաղն ու արդյունքերը չեն համապասխանում պահանջված մակարդակին, այդ իսկ պատճառով նման որոշում է կայացվել։
Մենք խնդրեցինք Ֆրեդի Յունգներգին ժամանակավորապես ստանձնել գլխավոր մարզչի պաշտոնը։ Հավատում ենք, որ Ֆրեդին կարող է մեզ առաջ տանել։
Այժմ ընթանում են աշխատանքներ նոր գլխավոր մարզիչ գտնելու ուղղությամբ», – ասվում է հայրարության մեջ։