fbpx
Ժամանց

Էմմիի Կամուրջներ երգը՝ նորովի և փոփոխված գործիքավորմամբ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Երգչուհի Էմմին նոր տեսահոլովակ է ներկայացրել: Նա նորովի և փոքր-ինչ փոփոխված գործիքավորմամբ կատարում է Առնո Բաբաջանյանի «Կամուրջներ» երաժշտության հիման վրա գրված երգը:

Տեսահոլովակի հիմնական կադրերում Էմմին է և նրան ուղեկցող աղջիների պարային խումբը: Տեսահոլովակում Էմմին նոր ու ժամանակակից կերպարով է հանդես եկել: Որոշ կադրերում նա պարում է դիմակահանդեսի մասնակից հիշեցնող աղջկա կերպարով: Երգչուհին նոր սանրվածքով ու հագուկապի ոճային փոփոխությամբ է ներկայանում:

«Կամուրջներ» երգի տեսահոլովակի ռեժիսորն Արթուր Մանուկյանն է:

Նշենք, որ դեռևս 9 տարի առաջ էր Էմմին «Կամուրջներ» երգը կատարել, այն նրա երգացանկի լավագույն կատարումներից մեկն է:

Էմմին վերջին տարիներ բնակվում է ԱՄՆ-ում, նա ամուսնացել է և ունի երկու որդի:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ